Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում այսօր կայացել են պատասխան խաղերը։
«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է «Լիոնին» և գերլարված ու դրամատիկ խաղում 5։4 հաշվով հաղթանակ տարել լրացուցիչ ժամանակում և դուրս եկել կիսաեզրափակիչ։
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացել է Մանուել Ուգարտեն։
Առաջին կեսին ավելացված երկրորդ րոպեին Դիոգու Դալոն կրկնապատկել է Ռուբեն Ամորիմի թիմի առավելությունը։
«Լիոնի» ֆուտբոլիստները խաղը փրկել են միայն երկրորդ կեսի միջնամասում։ 71-րդ րոպեին թիմի կազմում կիսապաշտպան Տոլիսոն է հավասարեցրել հաշիվը, իսկ 7 րոպե անց Նիկոլաս Տալյաֆիկոն է դարձել գոլի հեղինակ և փրկել իր թիմին պարտությունից։
Նշենք՝ Տոլիսոն 98-րդ րոպեին երկրորդ դեղինը քարտն է ստացել ու հեռացվել խաղադաշտից՝ իր թիմին թողնելով 10 հոգով։ Սակայն սա Պաուլու Ֆոնսեկային թիմին չի կանգնեցրել։ Ֆրանսիական թիմին լրացուցիչ ժամանակում՝ 105-րդ րոպեին, առաջ է մղել կիսապաշտպան Ռայան Շերկին, իսկ 108-րդ րոպեին Ալեքսանդր Լակազետն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը։
Րոպեներ անց ևս մեկ 11-մետրանոց է նշանակվել, սակայն արդեն «Լիոնի» դարպասին, որն անվրեպ է իրացրել մանկունիացիների ավագ Բրունու Ֆերնանդեշը։ Լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստները Կազեմիրոյի երկու փոխանցումներից հետո ևս երկու գոլ խփեցին ու խելահեղ հաղթանակի հասան։ 120-րդ րոպեին աչքի ընկավ Մանյուն, ապա Մագուայերը։ Երկխաղյա դիմակայության արդյունքում Ռուբեն Ամորիմի թիմը ընդհանուր 7։6 հաշվով հաղթանակ տարավ։
Եվրոպա լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիոն»՝ 5։4
Գոլերը՝ Մանուել Ուգարտե (10′), Դիոգու Դալո (45+2′), Ֆերնանդեշ (114′ — 11մ․), Մանյու (120′)б (Մագուայեր 120+1′) -Տոլիսո (71′), (Տալյաֆիկո 78′), Շերկի (105′), Լակազետ (108′)
Այսպիսով ՄՅՈՒ-ն ԵԼ կիսաեզրափակչում կմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։
Իսպանական թիմն այսօր սեփական հարկի տակ ընդունել է «Ռեյնջերսին»։ Առաջին խաղում գրանցված գոլազուրկ ոչ-ոքիից հետո «Ատլետիկն» այսօր երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։ Հանդիպման հաշիվն առաջին կեսին ավելացված 4-րդ րոպեին բացել է Ուայն Սանսեթը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։ Իսպանացիների առավելությունը կրկնապատկել է Նիկո Ուիլյամսը՝ 80-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ։
Եվրոպա լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Ռեյնջերս»-«Ատլետիկ» ՝ 0:2
Գոլը՝ Ուայն Սանսեթ (45+4′ -11մ․), Նիկո Ուիլյամս (80′)