«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վարձավճարով հանդես է գալիս «Ասթոն Վիլայում», հուսով է, որ իր ներկայիս մարզավիճակը կգրավի եվրոպական մեծ ակումբների ուշադրությունը: Այս մասին հաղորդում է talkSPORT-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստը դեռ երազում է «Բարսելոնայում» խաղալու մասին և ուրախ կլիներ հաջորդ ամառ տեղափոխվել կատալոնական ակումբ։ Ռեշֆորդի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև ՊՍԺ-ն։ Ընդգծվում է, որ դժվար թե անգլիացին կարողանա շարունակել ելույթները «Մանչեսթեր Յունայթեդում», քանի դեռ թիմը մարզում է Ռուբեն Ամորիմը։
Հիշեցնենք, որ նախորդ ձմռանը՝ մինչ Ռեշֆորդի «Ասթոն Վիլա» տեղափոխվելը, մամուլում տեղեկություններ կային, որ նա ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»։ Բիրմինգհեմյան ակումբի կազմում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ։