«Մեծ սաղավարտի» քառակի չեմպիոն և աշխարհի երկրորդ թենիսիստ իսպանացի Կառլոս Ալկարասը Բարսելոնայում ընթացող ATP-500 մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Ռեալ»-«Արսենալ» հանդիպման մասին։
Երկխաղյա դիմակայության ընդհանուր հաշիվը 5:1 էր՝ հօգուտ անգլիացիների։ Առաջին խաղում «Արսենալը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթանակ է տարել, իսկ երկրորդ խաղում՝ 2:1:
«Այո, երեկ ես հեռու էի թենիսից (ժպտում է): Երբեմն, երբ մոռանում ես, որ մրցաշար է ընթանում և հանդիպումներ են տեղի ունենում, դա ինչ-որ առումով օգնում է: Հաճելի էր մի փոքր փոխել իրավիճակը: Իհարկե ես դիտեցի խաղը, և դա ծանր գիշեր էր մեզ համար»,- ասել է Ալկարասը խաղադաշտում տված հարցազրույցում:
Ալկարասը Մադրիդի «Ռեալի» երկրպագու է։ «Սերուցքայինների» պատասխան խաղից առաջ Կառլոսն ասել էր. «Որպես իսկական մադրիդիստ՝ ես միշտ հավատում եմ «Ռեալի» քամբեքին»։
Այսօր՝ ապրիլի 17-ին, Բարսելոնայում ընթացող մրցաշարի երկրորդ շրջանի խաղում Ալկարասը (1) 6։2, 6։4 հաշվով հաղթել է աշխարհի 80-րդ ռակետ սերբ Լասլո Ջերեին։