Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակիչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է AS-ը, իտալացի մասնագետն ընթացիկ մրցաշրջանի ավարտին անպայման կհեռանա թիմից։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչում «արքայական» ակումբը երկխաղյա դիմակայության արդյունքում պարտվել է Լոնդոնի «Արսենալին»՝ ընդհանուր 1:5 հաշվով։