Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալից» կրած տնային պարտության մասին (1:2)։
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել էր 3։0 հաշվով՝ հօգուտ «զինագործների»։ Այսպիսով, «սերուցքայինները» դուրս մնացին Չեմպիոնների լիգայից՝ երկու խաղերի արդյունքում զիջելով ընդհանուր 1:5 հաշվով։
«Թիմը փորձեց, բայց մենք չկարողացանք փոխել հանդիպման ընթացքը։ «Արսենալը» արժանի է լինել այն թիմը, որը դուրս կգա կիսաեզրափակիչ։ Միգուցե ակումբը ցանկանա ինչ-որ բան փոխել։ Աշխարհի ակումբային առաջնությունում ես դեռ կլինե՞մ «Ռեալում»: Հիմա չեմ կարող խոսել այդ մասին: Եթե ակումբը որոշի ինչ-որ բան փոխել, խնդիր չկա։
Այն օրը, երբ այստեղ ավարտեմ աշխատանքս, կանեմ միայն մեկ բան՝ շնորհակալություն կհայտնեմ ակումբին։ Երբ դա տեղի ունենա՝ մեկ օրում, մեկ ամսից կամ մեկ տարի հետո, ես պարզապես շնորհակալություն կհայտնեմ ակումբին, և վերջ»,– ասել է Անչելոտին լրագրողներին։
Կառլո Անչելոտիի գործող պայմանագրի ժամկետը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։