Այսօր՝ ապրիլի 15-ին, կկայանան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպումները։ Խաղային օրվա ընթացքում երկու հանդիպում է լինելու.
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղերի՝ ապրիլի 15-ի ժամանակացույցը՝
23:00՝ «Աստոն Վիլա» (Անգլիա) — «Պարի Սեն Ժերմեն» (Ֆրանսիա)
23:00՝ «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) — «Բարսելոնա» (Իսպանիա)
Մեկ շաբաթ առաջ կայացել են քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։ «Բարսելոնան» 4:0 հաշվով հաղթել է «Բորուսիային», իսկ ՊՍԺ-ն 3:1 հաշվով առավելության է հասել «Ասթոն Վիլայի» նկատմամբ:
Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը Մադրիդի «Ռեալն» է։