Լուկա Մոդրիչը դարձել է «Սուոնսիի» համասեփականատեր. ակումբը հաստատել է, որ Լուկան դարձել է ակումբի ներդրող և համասեփականատեր:
«Սա հիանալի հնարավորություն է: «Սուոնսին» ունի ուժեղ ինքնություն, անհավանական երկրպագուներ և ամենաբարձր մակարդակով հանդես գալու ցանկություն:
Ես հավատում եմ, որ կարող եմ ակումբի հետ կիսվել ամենաբարձր մակարդակով հանդես գալու իմ փորձով։ Իմ նպատակն է դրականորեն աջակցել ակումբի աճին և օգնել կառուցելու հիանալի ապագա»,- ասել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը։
Այս պահին «Սուոնսին» Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում 12-րդն է: Ուելսյան ակումբը 42 տուրից հետո ունի 54 միավոր։