Մադրիդի «Ռեալի» վերջերս կայացած մարզումներից մեկի ժամանակ ակումբի երկու առաջատարներ վիճաբանության մեջ են մտել միմյանց հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Էդու Ագիրեն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ վիճաբանությունը տեղի է ունեցել թիմի ուրբաթօրյա մարզման ժամանակ։ Երկու ֆուտբոլիստները մտել են բուռն բանավեճի մեջ, սակայն, ըստ աղբյուրի, իրավիճակը շուտով հանգուցալուծվել է։ Վեճից կարճ ժամանակ անց նրանք սեղմել են միմյանց ձեռքերը, և միջադեպը համարել ավարտված։
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին «Ռեալը» կանցկացնի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը «Արսենալի» հետ։ Առաջին խաղում «զինագործները» հաղթել էին 3։0 հաշվով։