«Մանչեսթեր Յունայթեդը» մեծացրել է իր հետաքրքրությունը ճապոնացի դարպասապահ Զիոն Սուզուկիի նկատմամբ։
Այդ մասին հայտնում է TalkSport-ը։
«Պարման» նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն ֆունտ:
Ճապոնիայի հավաքականի դարպասապահն Ա Սերիայի այս մրցաշրջանում անցկացրել է 30 հանդիպում։