«Միլանի» ավագ Ալեսիո Ռոմանյոլին չի ծրագրում մոտ ապագայում փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Շիրան:
25-ամյա պաշտպանն առաջիկայում պետք է հանդիպի ակումբի ղեկավարության հետ ՝ քննարկելու պայմանագրի երկարաձգման տարբերակները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոմանյոլիի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Ատլետիկոն»: