Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը կարող է լքել «արքայական» ակումբը, եթե հաջորդ մրցաշրջանում գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին շարունակի պաշտոնավարել։ Այս մասին տեղեկացնում է Real Madrid Confidential-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 20-ամյա ֆուտբոլիստը իր դժգոհությունը հայտնել է անձամբ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ զրույցի ընթացքում։ Գյուլերը դժգոհ է Անչելոտիի կողմից իրեն տրամադրվող սահմանափակ խաղաժամանակից։
Ընթացիկ մրցաշրջանում Գյուլերը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 34 հանդիպման, սակայն հիմնականում խաղադաշտ է դուրս եկել պահեստայինների նստարանից։ Նրա հաշվին գրանցվել է 3 գոլ և 7 գոլային փոխանցում։