Ընթացիկ մրցաշրջանի ավարտին մի քանի ֆուտբոլիստներ կարող են լքել Մադրիդի «Ռեալի» շարքերը։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լուկաս Վասկեսը գտնվում է թիմից հնարավոր հեռացողների ցուցակում։ Ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, տեղ չի ունենա թիմում, եթե «Լիվերպուլի» եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի տեղափոխությունը իրականանա։
Բացի Վասկեսից, մադրիդյան գրանդը կարող է հրաժեշտ տալ նաև Դավիդ Ալաբային և Լուկա Մոդրիչին։ Ակումբում կասկածներ կան ավստրիացի պաշտպանի մարզավիճակի հետ կապված, ինչը կարող է ազդել նրա ապագայի վրա։
Ինչ վերաբերում է Լուկա Մոդրիչին, ապա խորվաթ կիսապաշտպանը ցանկանում է շարունակել կարիերան Մադրիդում, սակայն այս պահի դրությամբ նոր պայմանագրի առաջարկ ակումբից դեռևս չի ստացել։