Ըստ The Athletic-ի, «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դեռ մարտ ամսին տեղեկացվել է, որ «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը միանալու է թիմին առաջիկա ամռանը։
Ինչպես արդեն հայտնի է, մի շարք ԶԼՄ-ներ վաղուց կապում են 26-ամյա Տրենտին Մադրիդի «Ռեալի» հետ։ Ամենայն հավանականությամբ՝ մադրիդյան ակումբը պաշտպանի հետ կկնքի անվճար պայմանագիր՝ որպես ազատ գործակալ։
Սակայն եթե «սերուցքայինները» ցանկանան արագացնել գործարքը և այն ձևակերպել մինչև Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը, ապա ստիպված կլինեն որոշակի փոխհատուցում վճարել «Լիվերպուլին»։
Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնությունից առաջ՝ հունիսի 1-ից 10-ը, նախատեսված է հատուկ տրանսֆերային պատուհան, որի շրջանակում կարող են ձևակերպվել նման տրանսֆերներ։