Սլովակիայի մայրաքաղաք Բրիտասլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 11-ից պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները:
63 կգ քաշային Կարեն Ասլանյանը կիսաեզրափակչում 8:0 հաշվով գերվստահ հաղթանակ է տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրիյ Սեմենչուկի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ:
Ոսկե մեդալի համար գոտեմարտում Ասլանյանը կմրցի թուրք Կերեմ Քեմալի հետ:
Ասլանյանը քառորդ եզրափակչում հաղթել էր լեհ Մաիրբեկ Սարիմովին և դուրս եկել կիսաեզրափակիչ: