Մյունխենի «Բավարիայի» 28-ամյա վինգեր Քինգսլի Կոմանը հետաքրքրել է «Լիվերպուլին», հայտնում է Bild-ը։
Հաղորդվում է, որ ներկայումս բանակցություններ չեն ընթանում, սակայն մերսիսայդցիները վերահսկում են իրավիճակը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոմանը ծրագրում է հեռանալ գերմանական ակումբից այս ամառ, չնայած նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:
«Բավարիան» ակնկալում է Կոմանի տրանսֆերից վաստակել 30-40 միլիոն եվրո, ինչպես նաև խնայել նրա աշխատավարձի գումարը, որը կազմում է տարեկան 17-18 միլիոն եվրո: