Իսպանական «Էսպանյոլի» աշխատակցուհին մեղադրել է թիմի խաղացող Ալվարո Ագուադոյին բռնաբարության մեջ։
Ինչպես հայտնում է Marca-ն՝ հղում անելով El Periodico-ին, միջադեպը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 23-ին՝ այն օրը, երբ թիմը նշում էր վերադարձը Իսպանիայի բարձրագույն դիվիզիոն։
Կինը դիմել է ոստիկանություն միայն վեց ամիս անց՝ վախենալով աշխատանքը կորցնելուց։ Նրա խոսքով՝ Ագուադոն բռնաբարել է իրեն Բարսելոնայի գիշերային ակումբի զուգարանում։ Գործը փոխանցվել է Բարսելոնայի 13-րդ քննչական դատարան։
Քննության հիմնական դժվարությունը կայանում է նրանում, որ ակումբի տեսախցիկների տեսագրությունները որոշ ժամանակ անց ջնջվում են, և հնարավոր չէ ապացույցներ ստանալ ենթադրյալ հանցագործության վայրից։