«Ռեալը» հիասթափեցրեց երկրպագուներին վերջին երկու խաղերում։ Մադրիդյան թիմը նախ պարտվեց «Վալենսիային» Լա Լիգայում (1։2), ապա՝ «Արսենալին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում (0։3)։
Ինչպես հաղորդում է Relevo-ն, այս երկու պարտություններից հետո թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ապագան «Ռեալում» «գրեթե կանխորոշված է»։ Իտալացին Մադրիդում գլխավոր մարզչի պաշտոնը կպահպանի միայն հրաշքի դեպքում։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալում» ցանկանում են թիմ հրավիրել Խաբի Ալոնսոյին։ Երիտասարդ իսպանացի մարզիչն այժմ գլխավորում է «Բայերը»։
Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպումը «Ռեալի» և «Արսենալի» միջև տեղի կունենա չորեքշաբթի՝ ապրիլի 16-ին։ Խաղը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։