«Հայաստանի հավաքականը երկու ընկերական խաղ կանցկացնի, որոնց ընթացքում փորձելու ենք հնարավորության պարագայում ներգրավել ավելի շատ ֆուտբոլիստների՝ հասկանալու, թե ինչպես ենք մոտենալու սեպտեմբերի խաղերին: Պետք է հասկանանք, թե ինչ նոր ֆուտբոլիստներ կներգրավվեն հավաքականում»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտնել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 6-ին ընկերական արտագնա հանդիպում է անցկացնելու Կոսովոյի ընտրանու հետ, իսկ հունիսի 9-ին Պոդգորիցայում մրցելու է Չեռնոգորիայի ընտրանու դեմ:
ՀՖՖ նախագահը նաև տեղեկացրել է՝ Հայաստանի երիտասարդական հավաքականը 2 ընկերական հանդիպում կանցկացնի, որոնց մասին առաջիկայում կհայտարարվի:
«Մարզիչն այդ հանդիպումներին էլ շատ ուշադիր հետևելու է, որպեսզի հասկանանք, թե ռեսուրսային առումով ինչ ունենք, ինչպես ենք մոտենալու և ինչպես ենք կայունացնելու կազմը: Հուսանք՝ բոլոր խաղացողները կլինեն, և կմասնակցեն նաև հունիսի ընտրական խաղերին»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը: