Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ապրիլի 9-ին կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի «Փյունիկ» — «Արարատ-Արմենիա» հանդիպումը։
ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանդիպման մրցավարն է Հովհաննես Քալանթարյանը, նրան կօգնեն Նարեկ Պողոսյանը և Արման Հակոբջանյանը, չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Հարությունյանը:
VAR համակարգի մրցավարներն են Զավեն Հովհաննիսյանը և Մեսրոպ Ղազարյանը։
ՀՖՖ պատվիրակ է նշանակվել Հովսեփ Գոլնավազյանը, մրցավարների տեսուչ՝ Աշոտ Հարությունյանը: