Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան այսօր՝ ապրիլի 8-ին, Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ խոսել է այն մասին, թե ինչպես է իրեն զգում։
«Ես լիովին պատրաստ եմ։ Կհարցնեմ մարզչին, թե արդյոք կլինեմ մեկնարկային կազմում, բայց պատրաստ եմ։ Վերջին օրերին մարզվում էի մարզասրահում և խաղադաշտում, և կարող եմ մասնակցել խաղին», – Կուրտուայի խոսքերն է փոխանցում իսպանական մամուլը։
Բելգիացին բաց է թողել «սերուցքայինների» վերջին երեք խաղերը մկանային խնդիրների պատճառով, սակայն սպասվում է, որ նա հասանելի կլինի «զինագործների» դեմ խաղում։
«Արսենալ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 8-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը նախատեսված է ապրիլի 16-ին։