«Լիվերպուլի» կիսապաշտպան Հարվի Էլիոթն այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։
Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Մերսիսայդյան գրանդը կարող է վաճառել Էլիոթի տրանսֆերը կամ վարձավճարով ուղարկել նրան այլ ակումբ:
Որպես հնարավոր փոխարինող՝ «կարմիրների» ղեկավարությունը դիտարկում է կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի թեկնածությունը։ 21-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը: