Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը «Матч ТВ»-ի հետ զրույցում հայտնել է, որ ձմռանը խաղացողի ծառայություններով հետաքրքրված է եղել իսպանական «Լեգանեսը»։
Ավելի վաղ Metaratings-ը հայտնել էր, որ մարտին «Բետիսի», «Լեգանեսի» և «Սևիլիայի» սկաուտները հետևել են Թիկնիզյանի խաղին, երբ նա Հայաստանի հավաքականի կազմում մրցել է Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում։
— Ինչո՞ւ Թիկնիզյանին չհաջողվեց ձմռանը Եվրոպա տեղափոխվել։
— Դա ոչ ինձ, ոչ էլ Նաիրին ուղղված հարց չէ։
— Ակումբը չէ՞ր ցանկանում բաց թողնել նրան։
— Ինչպես միշտ է լինում, ակումբները կապ են հաստատում ու բանակցում։ Երբեմն համաձայնության են գալիս, երբեմն՝ ոչ։ Դա սովորական պրակտիկա է։
— Որ ակումբն էր կոնկրետ հետաքրքրված ձմռանը։
— «Լեգանեսը»։
— Արդյո՞ք այդ հետաքրքրությունը կվերսկսվի ամռանը։
— Ամռանը կտեսնենք։
Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 28 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է երկու գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։