«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է «Վալենսիայից» կրած տնային պարտությունն (1:2) Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում։
Վինիսիուս Ժունիորը 13-րդ րոպեին չի իրացրել 11-մետրանոցը։ «Ռեալը» Լա Լիգայում երկրորդն է՝ հետ մնալով «Բարսելոնայից» 3 միավորով։
«Վինիսիուսի չիրացված 11-մետրանոցը վկայում է, որ սա հեշտ մրցաշրջան չէ մեր իրացնողների համար։ Փորձեցի նրան վստահություն տալ «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո, սակայն նա կրկին չկարողացավ գոլ խփել։
Ստեղծեցինք բազմաթիվ պահեր, բայց արդյունավետ չէինք։ Դժվարանում էինք գնդակը վերադարձնել, ինչը լուրջ խնդիր էր։ Մրցակցին գրեթե հնարավորություններ չտրամադրեցինք և մոտ էինք գոլի, սակայն վերջում ռիսկի դիմեցինք ու հակագրոհից գոլ ընդունեցինք։
Չեմպիոնության համար պայքարը բարդացել է, սակայն շանսերը դեռ կան։ Պետք է պայքարենք մինչև վերջ»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում Marca-ն։