«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկոոն՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղից (0:1) առաջ, զրուցել է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, անցյալի անհաջողությունների ֆոնին Դեկուն Ֆլիկին խնդրել է ավելի պրագմատիկ ֆուտբոլ խաղալ արտագնա խոշոր հանդիպումներում։ Դեկուի ուղերձը պարզ էր. «Այսպիսի խաղերում խաղալ առանց մեծ ռիսկերի»։
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կատալոնացիները կպայքարեն Մադրիդի «Ռեալի» դեմ։ Հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով 22:00-ին։