Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան շարունակում է վերականգնվել վնասվածքից։ 32-ամյա բելգիացին բաց է թողել «արքայական» ակումբի վերջին երկու հանդիպումները՝ «Լեգանեսի» և «Ռեալ Սոսյեդադի» դեմ։
Marca-ի տեղեկությունների համաձայն՝ Կառլո Անչելոտին չի կարողանա հույս դնել Կուրտուայի վրա նաև առաջիկա շաբաթ՝ ապրիլի 5-ին կայանալիք «Վալենսիայի» դեմ հանդիպմանը։ Սակայն փորձառու դարպասապահը կարող է խաղադաշտ վերադառնալ մինչև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը՝ Լոնդոնի «Արսենալի» դեմ, որը կկայանա ապրիլի 8-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Կուրտուան «Ռեալի» կազմում մասնակցել է 37 խաղի, որոնց ընթացքում ընդունել է 40 գնդակ և 11 անգամ անառիկ պահել սեփական դարպասը։