Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը ստացել է սրունքի հետին մասի խորը տեղակայված մկանի վնասվածք՝ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչում «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում (4:4), հայտնում է El Chiringuito-ն։
Վնասվածքի պատճառով նա կարող է բաց թողնել մինչև մեկ ամիս։ Թիմի հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան նույնպես դեռ չի վերականգնվել Բելգիայի հավաքականում ստացած վնասվածքից։
Ապրիլի 5-ին «Վալենսիայի» դեմ խաղում (Լա Լիգայի 30-րդ տուր) «Ռեալը» կարող է հնարավորություն տալ երրորդ դարպասապահ Ֆրան Գոնսալեսին։ Վերջնական որոշումը կկայացվի ապրիլի 4-ին։