«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը բացահայտել է իր միակ սնահավատությունը խաղադաշտում. արդեն ութ տարի է, ինչ բրազիլացին ամեն խաղում կրում է նույն անդրավարտիքը։
«Ես միայն մեկ սնահավատություն ունեմ խաղադաշտում։ Ես բոլոր հանդիպումներում կրում եմ նույն անդրավարտիքը ։ Խոսքը միայն մեկ մրցաշրջանի մասին չէ. ես արդեն ութ տարի է խաղում եմ նույն անդրավարտիքով»,- Էդերսոնի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Էդերսոնը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ կատարելով երեք գոլային փոխանցում։
Դարպասապահի գործող պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ը 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։