«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում թիմի տարած հաղթանակի մասին (1:0)։
«Ես շատ ուրախ եմ, ես հպարտ եմ թիմով։ Մենք ֆանտաստիկ աշխատանք կատարեցինք։ Այստեղ խաղալը շատ դժվար է, բայց մենք խիզախ խաղացինք։ Առաջին խաղակեսում մենք տիրում էինք գնդակին, պահեր ստեղծեցինք և կարող էինք ավելի շատ գոլեր խփել։ Պաշտպանության խաղը կատարյալ էր. բոլորը տվեցին իրենց լավագույնը և պայքարեցին յուրաքանչյուր գնդակի համար։
Ես հիմա չեմ ուզում խոսել գավաթային եզրափակիչի մասին։ Մենք երեք օր ունենք յուրաքանչյուր հանդիպմանը պատրաստվելու համար, պետք է վերականգնենք ֆուտբոլիստներին։ Մարզումներն այժմ ավելի շատ նման են վերականգնողական հավաքների»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Նշենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Բարսելոնան» կհանդիպի Մադրիդի «Ռեալին»։ Խաղը կկայանա ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով 22։00-ին։