«Նյուքասլը» կարող է կորցնել կարևոր ֆուտբոլիստի այս ամառ. հարձակվող Ալեքսանդր Իսակը հետաքրքրել է մի քանի գրանդ ակումբների:
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, «Նյուքասլը» Իսակին փոխարինող դիտարկում է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Դուշան Վլահովիչին:
Transfermarkt-ը 25-ամյա Դուշան Վլահովիչի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 մլն եվրո։
Գործող պայմանագիրը սերբ հարձակվողին կապում է թուրինյան ակումբի հետ մինչև հաջորդ տարվա կեսերը։