«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատասխանել է Լա Լիգայի հայտարարությանը կիսապաշտպան Դանիել Օլմոյի և հարձակվող Պաու Վիկտորին գրանցելու վերաբերյալ։
Հունվարին «Բարսելոնան» կարողացավ հայտավորել Օլմոյին և Վիկտորին նրանց ֆինանսական ֆեյր-փլեյի չափանիշների բարելավման շնորհիվ. ակումբը վաճառեց իր մարզադաշտի լավագույն նստատեղերը 100 միլիոն եվրոյով: Չորեքշաբթի Լա Լիգայում հայտարարել են, որ վերանայման արդյունքում պարզվել է, որ եկամուտը բացակայում է ակումբի շահույթի և վնասի մասին հաշվետվությունում: Իսպանիայի Գերագույն սպորտային խորհուրդը (CSD) պետք է որոշում կայացնի Օլմոյի և Վիկտորի արտոնագրերի վերաբերյալ մինչև ապրիլի 7-ը:
«Այսօր մենք առանցքային հանդիպում ենք անցկացնում, և Լա Լիգան այս պահին հայտարարություն է տարածում: Տարօրինակ բաներ: Նրանք չեն կարող մեզ հաղթել խաղադաշտում, այնպես որ նրանք գործում են դրա սահմաններից դուրս»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում սոցցանցերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Չորեքշաբթի երեկոյան «Բարսելոնան» կխաղա Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում։