Չորեքշաբթի՝ ապրիլի 2-ին Մադրիդ «Ատլետիկոն» և «Բարսելոնան» կանցկացնեն Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը:
Մադրիդցիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նախաղային մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե ինչ է մտածում կատալոնացիների լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին։
«Ես կարող եմ շնորհավորել նրան, քանի որ նա հիանալի մրցաշրջան է անցկացնում: Ես հիանում եմ նրա աշխատանքով և հաստատակամությամբ: Նա հիացմունքի արժանի ֆուտբոլիստ է: «Ինչ վերաբերում է մյուս հարձակվողներին, ապա նրանք Լևանդովսկուց սովորելու շատ բան ունեն»,- լրագրողներին ասել է Սիմեոնեն:
Թիմերի միջև կայացած առաջին խաղան ավարտվել էր ոչ-ոքի 4։4 հաշվով։
«Ատլետիկո Մադրիդ» — «Բարսելոնա» գավաթային պատասխան հանդիպումը կկայնա վաղը՝ ապրիլի 2-ին, Երևանի ժամանակով 23։30-ին։