Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին պատմել է, թե ինչպես է խափանվել իր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդից» «Բարսելոնա»:
«2010 թվականին, երբ ես խնդրեցի «Մանչեսթեր Յունայթեդին» տրանսֆերի հանել ինձ, երեք ակումբներ հետաքրքրություն ցուցաբերեցին՝ «Չելսին», «Ռեալը» և «Բարսելոնան»։
Ամենաշատը շփվել եմ «Բարսայի» հետ։ Ես ինձ արդեն պատկերացնում էի այդ թիմում՝ Մեսսիի, Ինյեստայի, Չավիի, Բուսկետսի հետ։
Ի վերջո ես մնացի, բայց դա անհավանական թիմ էր, որտեղ բոլորը ցանկանում էին հանդես գալ»,- Ռունիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։