Մյունխենի «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն ցանկանում է մնալ ակումբում, հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ֆուտբոլիստը պատրաստ է ընդունել աշխատավարձի նվազեցում, որպեսզի երկարաձգի պայմանագիրը, որն ավարտվում է ամռանը։
Մյունխենյան ակումբը Սանեին պայմանագիրը երկարաձգելու վերջնական առաջարկ դեռ չի արել։ Սպասվում է, որ ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ որոշում կկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում։
Այս ֆոնին Լոնդոնի «Արսենալը» լրջորեն հետաքրքրված է ամռանը Լերոյին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու հարցում և արդեն բանակցություններ է վարել այդ հարցի շուրջ: