Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ մադրիդյան ակումբից։
Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն, իտալացի մասնագետը սկսում է վերանայել իր ապագան Մադրիդի «Ռեալում» չորս տարիների ընթացքում կուտակված հոգնածության, ինչպես նաև լրատվամիջոցների արտահոսքի պատճառով, որոնք, նրա կարծիքով, գալիս են ակումբի ներսից և կասկածի տակ են դնում իր ապագան:
Մասնագետի ներկայիս աշխատանքային պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա ամառը։