«Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը դարձել է Անգլիայի գավաթի պատմության մեջ առաջին թիմը, որը յոթ մրցաշրջան անընդմեջ դուրս է եկել կիսաեզրափակիչ, հայտնում է Squawka-ն։
Կիրակի օրը՝ մարտի 30-ին, «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով հաղթել է «Բորնմութին»։
Մրցաշարի կիսաեզրափակիչում «Սիթին» կխաղա «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ։ Երկրորդ կիսաեզրափակիչում կհանդիպեն «Աստոն Վիլլան» ու «Քրիսթալ Փելասը»։
Անգլիայի գավաթի ներկայիս հաղթողը «Մանչեսթեր Յունայթեդն» է: Վերջին մրցման եզրափակիչում «կարմիր սատանաները» 2։1 հաշվով հաղթեցին «Մանչեսթեր Սիթիին»։
Անգլիայի գավաթում ամենահաջողակ ակումբը Լոնդոնի «Արսենալն» է, որը 14 անգամ արժանացել է այս տիտղոսին: