Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն հիշել է, թե ինչ հանգամանքներում է դարձել մադրիդյան ակումբի երկրպագու։
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես Զիզուի [Զինեդին Զիդանի] երկրպագուն էի «Գալակտիկոսի» դարաշրջանում։ Այն ամենը, ինչ ուզում էի, «Սանտյագո Բեռնաբեուում» այս մարզաշապիկով խաղալն էր, որպեսզի երկրպագուները վանկարկեին իմ անունը։ Գոլեր խփել։ Երջանիկ լինել։ Ես երազում էի խաղալ «Ռեալում», հետո դա դարձավ իմ նպատակը, իսկ հիմա՝ իրականությունը»,- Մբապեի խոսքերը փոխանցում է Madrid Xtra-ն սոցիալական ցանցերում։
Կիլիան Մբապեն միացել է «Ռեալին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում և մադրիդյան ակումբի հետ մինչև 2029 թվականը պայմանագիր է կնքել։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 160 միլիոն եվրո։