«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է վնասվածքից հետո խաղադաշտ վերադառնալու և ՌՊԼ-ի 22-րդ տուրում «Ֆակելի» նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակի մասին (5:0):
«Այնպիսի զգացողություններ ունեմ, կարծես նորամուտիս խաղն է: Իհարկե, շատ ուրախ եմ վերադարձիս համար: Ես իսկապես կարոտել էի խաղը: Ասել, որ գոլս տարբերություն ստեղծեց, չափազանցություն է: Ամբողջ թիմը հիանալի էր: Առաջին խաղակեսը շատ ծանր էր: Կարծում եմ, որ բոլորը, ովքեր փոխարինման դուրս եկան, լավ խաղացին, շատ առաջադիմեցին և գոլեր խփեցին»,- ասել է Սպերցյանը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ 22 տուրից հետո «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը։ «Ֆակելը» 15-րդ տեղում է։