Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է այն հարցին, թե արդյոք երջանի՞կ է մադրիդյան ակումբում:
«Ես երջանի՞կ եմ։ Կարծում եմ՝ իմ դեմքից կարելի է հասկանալ։ Այո, ես հիմա երջանիկ եմ,շատ երջանիկ եմ», — Մբապեի խոսքերն է մեջբերում La Sexta-ն։
Կիլիան Մբապեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է միացել Մադրիդի «Ռեալին» և պայմանագիր կնքել մինչև 2029 թվականը: Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: Transfermarkt պորտալի համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 160 միլիոն եվրո: