«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է «Ֆակելի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի հանդիպման հայտացուցակում։ Խաղը կկայանա այսօր՝ մարտի 30-ին և կմեկնարկի ժամը 15:00-ին։
Հայ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրի՝ «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում (1:1), և փոխարինվել է 71-րդ րոպեին։ Սպերցյանը բաց է թողել ՌՊԼ-ի 20-րդ տուրի՝ «Պարի ՆՆ»-ի (0:3) և 21-րդ տուրի՝ «Ռոստովի» հետ (0:1) հանդիպումները: Վնասվածքի պատճառով Սպերցյանը չի կարողացել օգնել նաև Հայաստանի հավաքականին՝ Վրաստանի դեմ Ազգերի լիգայի երկու խաղերում:
Այս մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո: