Միլանի «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան մերժել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալի» կողմից ստացած աստղաբաշխական առաջարկը։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սաուդական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է չորս տարվա պայմանագիր՝ ընդհանուր 140 միլիոն եվրոյի չափով (տարեկան՝ 35 միլիոն եվրո)։ Սակայն Բարելան անգամ չի ցանկացել քննարկել առաջարկը և միանգամից մերժել է այն։
Հայտնի է, որ իտալացի կիսապաշտպանը ցանկանում է շարունակել իր կարիերան եվրոպական ֆուտբոլում և տիտղոսների համար պայքարել «Ինտերի» կազմում։
Ընթացիկ մրցաշրջանում Բարելան միլանյան գրանդի կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։