Թուրինի «Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Իգոր Տուդորն իր առաջին մամուլի ասուլիսում նշել է թիմի ավագին։
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է պատասխանատվություն ստանձնի և շարժվի նույն ուղղությամբ, նույնիսկ եթե ինչ-որ մեկը քիչ է հանդես գալիս և ավելի քիչ երջանիկ է:
Ավագը կլինի Մանուել Լոկատելին: Նա ունի դրա համար անհրաժեշտ բոլոր որակները», — մամուլի ասուլիսին ասել է Տուդորը:
Նշենք, որ Մանուել Լոկատելին այս մրցաշրջանում ավագի թևկապով խաղադաշտ է դուրս եկել Դանիլոյի բացակայությամբ: Բրազիլացին ձմռանը հեռացավ Թուրինից: