«Բարսելոնան» պատրաստվում է համագործակցել համաշխարհային փոփ աստղ Թեյլոր Սվիֆթի հետ։ Սպասվում է, որ երգչուհու տարբերանշանը կհայտնվի «կապտանռնագույնների» մարզաշապիկների վրա առաջիկա Էլ Կլասիկոյի ժամանակ, որը տեղի կունենա մայիսին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
«Բարսելոնան» հովանավորչական պայմանագիր է ստորագրել Spotify սթրիմինգային հարթակի հետ դեռ 2022 թվականին, որը դարձել է ակումբի տիտղոսային հովանավորը։ Սակայն Մադրիդի «Ռեալի» դեմ խաղերում կատալոնացիների մարզաշապիկների վրա հայտնվում են տարբեր համաշխարհային աստղերի տարբերանշաններ, որոնք համագործակցում են Spotify-ի հետ։
Մի քանի Կլասիկոներում «Բարսելոնան» արդեն օգտագործել է հայտնի երաժիշտների՝ Դրեյքի, Ռոզալիայի, The Rolling Stones-ի և Karol G-ի տարբերանշանները։ Իսկ ընթացիկ մրցաշրջանի առաջին շրջանի խաղում «կապտանռնագույնների» մարզաշապիկ Coldplay խմբի տարբերանշանը։
The Eclipse✨🌕 @Spotify @coldplay pic.twitter.com/UtDVuT45Vi
— FC Barcelona (@FCBarcelona) October 17, 2024
Այժմ հայտնի է դարձել, որ «Բարսելոնան» պատրաստվում է Թեյլոր Սվիֆթին դարձնել հաջորդ արտիստը, որի տարբերանշանը կհայտնվի իրենց մարզաշապիկների վրա։ Համաձայնագրի ստորագրումն արդեն մոտ է. մնում է կարգավորել մի քանի մանրամասներ։
Հարկ է նշել, որ, բացի Սվիֆթից, հավակնորդների ցուցակում ընդգրկվել են նաև այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Էդ Շիրանը և Թրևիս Սքոթը։