«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը երկար ժամանակով դուրս է մնացել շարքից աջ ծնկի խաչաձև կապանի պատռվածքի պատճառով, որը ստացել է Կանադայի հավաքականի կազմում՝ ԱՄՆ-ի դեմ ԿՈՆԿԱԿԱՖ Ազգերի լիգայի խաղում:
Այս մասին տեղեկացնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը։
Նա խաղի մեկնարկից 12 րոպե անց ստիպված է եղել լքել դաշտը։ «Բավարիայի» մեկ այլ պաշտպանի՝ Դայոտ Ուպամեկանոյի մոտ ձախ ծնկի հոդերի անկայունություն է ախտորոշվել: Ֆրանսիացին մի քանի շաբաթ չի կարողանա խաղալ։
Դևիսն այս մրցաշրջանում անցկացրել է 31 հանդիպում և խփել 3 գոլ, իսկ Ուպամեկանոն 33 խաղում խփել է 2 գոլ։