Ճապոնիայի հավաքականի և «Սաութհեմփթոնի» աջ պաշտպան Յուկինարի Սուգավարան կարող է տեղափոխվել Ա Սերիա։
Այդ մասին հայտնում է ինսայդեր Մատեո Մորետոն։
«Նապոլին» հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ և ցանկանում է ձևակերպել նրա տրանսֆերն այս ամառ։
Եթե այս տրանսֆերը կայանա, ապա պաշտպանը կդառնա առաջին ճապոնացի ֆուտբոլիստը նեապոլիտանական ակումբի պատմության մեջ։