Ռուսաստանի հավաքականն Մոսկվայում այսօր ընդունել է Զամբիայի ընտրանուն և 5:0 հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման հաշիվը խաղի 8-րդ րոպեին բացել է Մաքսիմ Գլուշենկովը։ 44-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկել է Իլյա Վախանիան։ 53-րդ րոպեին Գլուշենկովը դուբլ է ձևակերպել, իսկ 58-ին՝ հեթ-տրիկ։ 73-րդ րոպեին Ալեքսեյ Բատրակովը սահմանել է հանդիպման վերջնահաշիվը՝ 5:0:
Նախկինում Ռուսաստանի հավաքականը 7 խաղ անընդմեջ հաղթել էր 39:0 ընդհանուր տարբերությամբ։ Վալերի Կարպինի սաների և Գրենադայի հավաքականի միջև նախորդ հանդիպումն ավարտվել էր ջախջախիչ հաղթանակով նույն՝ 5:0 հաշվով։