Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Յուվենտուսում» վերջին մարզչական փոփոխությունը։
«Ծեր սինյորայի» ղեկավարությունը որոշել է պաշտոնանկ անել Տյագո Մոտային, իսկ թափուր պաշտոնը զբաղեցրել է Իգոր Տուդորը։
«Մոտան իմ կողմից հարգված գործընկերներից մեկն է։ Մենք հաճախ էինք առերեսվում միմյանց։ Ցավալի է, որ դա տեղի ունեցավ:
Ես հարգում եմ Տյագոյին և՛ որպես մարզիչ, և՛ որպես մարդ։ Կարծում եմ, որ նրա վերադարձը չի ուշանա, քանի որ նա շատ լավ է անում այն, ինչ անում է»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։