«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Անսու Ֆատին շարունակում է կորցնել տրանսֆերային արժեքը։
Հայտնի Transfermarkt պորտալը վերջերս թարմացրել է Լա Լիգայի ֆուտբոլիստների շուկայական տրանսֆերային արժեքները, և 22-ամյա հարձակվողի արժեքը կրկին կրկնակի նվազել է՝ 10 միլիոն եվրոյից հասնելով 5 միլիոնի։ Այսպիսով, իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը վերջին 4 տարվա ընթացքում նվազել է 75 միլիոն եվրոյով։
2021 թվականի սկզբին, երբ Ֆատին համարվում էր համաշխարհային ֆուտբոլի ամենապայծառ աստղերից մեկը, նրա տրանսֆերային արժեքը կազմում էր 80 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Անսու Ֆատին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է ընդամենը 8 հանդիպում։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։