2021 թվականին «Բարսելոնան» չկարողացավ նոր պայմանագիր կնքել ակումբի լեգենդ Լիոնել Մեսսիի հետ, քանի որ բախվել էր լուրջ ֆինանսական դժվարությունների։ Մեսսին, «Բարսելոնայում» հանդես գալու տարիներին 9 անգամ երկարաձգել էր պայմանագիրը, ամեն անգամ ավելացնելով ֆինանսական պայմանները։
Ինչպես հայտնում է AS-ը, կատալոնական ակումբը դասեր է քաղել այդ փորձից և նպատակ ունի Յամալի դեպքում խուսափել այդ սխալը կրկնելուց։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» չի պատրաստվում կտրուկ բարձրացնել Յամալի աշխատավարձը։ Փոխարենը, նրան կառաջարկվի պայմանագիր, ըստ որի աշխատավարձի աճը կլինի աստիճանական, որպեսզի դա չվնասի ակումբի ֆինանսական կայունությունը։
Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա խաղացողը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 38 հանդիպման, դարձել 13 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։