Մեքսիկայի հավաքականը 2:1 հաշվով հաղթանակ է տարել Պանամայի ազգային թիմի նկատմամբ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի եզրափակիչում։
Հաղթողների կազմում դուբլի հեղինակ է դարձել մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսը՝ գոլեր խփելով խաղի 8-րդ և 90+2-րդ րոպեներին։
Պանամայի միակ գոլը խփել է կիսապաշտպան Ադալբերտո Կարասկիլյան առաջին խաղակեսի վերջում: Նշենք, որ 33-րդ րոպեին նա նաև դեղին քարտ էր ստացել:
Այս հաղթանակը Մեքսիկայի առաջինն է մրցաշարում: Մինչ այդ, թիմը երկու անգամ պարտվել էր ԱՄՆ-ի հավաքականին եզրափակիչներում։ Պանամայի համար սա նրանց պատմության մեջ առաջին եզրափակիչն էր:
Երրորդ տեղը զբաղեցրեց Կանադայի հավաքականը, որը կարողացավ հաղթել ԱՄՆ-ի ընտրանուն։