Մադրիդի «Ռեալի» աստղ Ջուդ Բելինգհեմի եղբայր Ջոբ Բելինգհեմը լավ մրցաշրջան է անցկացնում «Սանդերլենդում»:
Չի բացառվում, որ Ջոբը հաջորդ ամառ կտեղափոխվի որևէ թոփ ակումբ:
Բելինգհեմ կրտսերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, «Տոտենհեմը» նույնպես միացել է 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային մրցավազքին:
Transfermarkt-ը Ջոբ Բելինգհեմի տրանսֆերային արժքեը գնահատում է 18 միլիոն եվրո: Նա «Սանդերլենդում» հանդես է գալիս 2023 թվականի ամռանից։